Ֆուտբոլի 2014թ. աշխարհի առաջնության խմբային խաղերի շրջանակում Հայաստանի ընտրանին հանդիպեց Բուլղարիայի հավաքականի հետ ու առավելության հասավ 2:1 հաշվով: Մեր տղաներից գոլերը խփել են Արաս Օզբիլիսն ու Յուրա Մովսիսյանը: Ընթացիկ մրցաշրջանում սա Հայաստանի ազգային հավաքականի առաջին հաղթանակն էր սեփական հարկի տակ: Խաղի մանրամասները և թե ինչ հեռանկարներ է այն բացում Բրազիլիա հնարավոր տանելիք ճանապարհին` «Իրատես de facto» թերթի երեքշաբթի օրվա համարում:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ